Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ իրավապահ մարմիններին, պատասխանատվության ենթարկել կամ «ատկատ վերցնողին» կամ սուտ մատնություն անողին․ ԱՆ խոսնակ

28 Մայիս, 2020 00:22
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Խնդրում եմ իրավապահ մարմիններին, պատասխանատվության ենթարկել կամ «ատկատ վերցնողին» կամ սուտ մատնություն անողին․ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կրկին մանիպուլյացիա, կրկին վերնագրի միջոցով: Երբ կարդում ես` տպավորություն է, թե վերնագիրն իրականություն է, իսկ մենք այն պարզաբանել ենք: Իրականում մենք չենք պարզաբանել, այլ կտրականապես հերքել ենք։

Լրատվամիջոցը քաջ գիտակցելով, որ հանրության մի մասը կարդում է միայն վերնագիրը, փորձ է անում մատուցել մի բան, որը գոյություն չունի, ինչն էլ փաստացի հերքվել է իմ կողմից։
Տվյալ դեպքում սուտը ներկայացվում է իրականություն, օգտագործելով նաև նախարարության անունը։

«Բարեխիղճ» լրատվամիջոցը կապ է հաստատել ինձ, որպեսզի կարողանա վերնագրով մանիպուլացնել հանրությանը։

Իմ այն պդնումներից հետո, որ վերջինս տա այդ բժշկի անունը, որը փաստացի նախարարին մեղադրում է ապօրինի գործողություններ կատարելու մեջ՝ ապարդյուն էին։

Ի դեպ, նյութում տեղ չի գտել իմ արած հետևյալ արտահայտությունը որ «նման մեղադրանքները պետք է անել իրական դեմքերով կամ ընդհանրապես չանել»։

Նույնը խորհուրդ եմ տալիս նաև այս լրատվամիջոցը ԿԱՌԱՎԱՐՈՂԻՆ։

Ի դեպ, լրագրողին էլ հուշեմ, որ, եթե իր ղեկավարը նման տեղեկատվության տիրապետեր, վաղուց նախարարի դեմ հաղորդում ներկայացրած կլիներ։

Սույն հրապարակումը խնդրում եմ իրավապահ մարմիններին ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և պատասխանատվության ենթարկել կամ «ատկատ վերցնողին» կամ սուտ մատնություն անողին:

Հղումը՝ մեկնաբանություններում»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին