Կարևոր իրադարձություններ

Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստ Վլադիմիր Գազարյանը

27 Մայիս, 2020 23:59
Հեղինակ՝ Զավեն Բաբախանյան
Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստ Վլադիմիր Գազարյանը

Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Զավեն Բաբախանյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Խորը վշտով տեղեկացա, որ երեկ հայտնի կոմպոզիտոր դիրիժոր, Մոսկվայի Լենին Կոմսոմոլի մրցանակակիր, Ռուսատանի Կոմպոզիտորների միության անդամ և վաստակավոր արտիստի` Վլադիմիր Գրիգորի Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Նա միշտ իր գործն արել է որակով, մեծ ոգևորությամբ և հավատով: Իր բազում դասական ստեղծագործություններով համագործակցել է Իգոր Կրուտոյի, Իոսիֆ Կոբզոնի,Սոֆիյա Ռոտարուի, Աննա Գերմանի և շատ ու շատ հայտնի երգիչների հետ: Լինելով բարձր կարգի կոմպոզիտոր, երբեք աստղային հիվանդությամբ աչքի չի ընկել, ապրել է համեստ կյանքով, ուրախացել բոլորիս հաջողությամբ, ոգևորել, հավատացել ու թև տվել:

Դառնորեն սգում ենք և ափսոսում, որ մեր ընտանիքի բարեկամ` Գազարյանը, այլևս մեզ հետ չէ: Վլադիմիր Գրիգորի Գազարյանը անհատականություն էր, և նրա կորուստը, անկասկած, անվերականգնելի է: Հավերժ լույս և խաղաղություն հոգուդ, հիշատակդ միշտ պայծառ պիտի մնա մեր մեջ»,- գրել է Բաբախանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին