Կարևոր իրադարձություններ

Վարչական պալատի որոշմամբ, վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

27 Մայիս, 2020 23:36
Վարչական պալատի որոշմամբ, վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի որոշմամբ վարույթ է ընդունվել Գագիկ Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը, ըստ որի՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29 հրամանգրերը։ Այս մասին հայտնում է Ilur.am-ը։

Նշվում է, որ խոսքը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից ազատելու Քոչարյանի հրամանագրերին՝ այն բանից հետո, երբ նա ելույթ ունեցավ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին