Կարևոր իրադարձություններ

Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ, որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»․ Մարիամ Փաշինյանի գրառումը

27 Մայիս, 2020 23:08
Հեղինակ՝ Մարիամ Փաշինյան
Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ, որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»․ Մարիամ Փաշինյանի գրառումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում: Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել:

Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»:

Բոլոր մարդկանց ովքեր ծանր առողջական վիճակում են, ուզում եմ ասել, ուժեղ եղեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու:

Բոլոր բժիշկներին ովքեր պայքարում են առաջնագծում` կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին