Կարևոր իրադարձություններ

Եթե արտաքին տուրիզմի մասին խոսելը շատ վաղ է, գոնե ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք․ Շիրակի մարզպետ

27 Մայիս, 2020 22:53
Եթե արտաքին տուրիզմի մասին խոսելը շատ վաղ է, գոնե ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք․ Շիրակի մարզպետ

Այսօր՝ մայիսի 27-ին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է տուրիզմի ոլորտի մի շարք պատասխանատուների, մարզում գործող թանգարանների, հյուրանոցների, հյուրատների, ռեստորանների ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից։

Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախաձեռնության նպատակը ոլորտի պատասխանատուների հետ մտահոգությունները կիսելը, նրանց խնդիրների մասին լսելն է և որ ամենակարևորն է՝ համավարակով պայմանավորված ոլորտում վերափոխումներ իրականացնելը, նոր մոտեցումներ մշակելը։

«Որևէ մեկի համար նորություն չէ, որ տուրիստական տեմպերն այլևս չկան և այս բնագավառում խնդիրներից խուսափել հնարավոր չի եղել։ Եվ եթե արտաքին տուրիզմի մասին խոսելը շատ վաղ է, գոնե ներքին տուրիզմի հնարավորությունների հետ պետք է հաշվի նստենք։ Մենք պետք է կարողանանք մարզի հնարավորությունները ներկայացնել հենց հաշվի առնելով համավարակի պայմաններում մարդկանց ակնկալիքներն ու անվտանգությունը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը լսել է բոլոր պատասախանատուների մտահոգություններն ու առաջարկները։ Անդրադարձ է եղել մարզի մրցակցային առավելություններին, կարևորվել է ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունն ու համատեղ ծրագրերի և քայլերի մշակումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին