Կարևոր իրադարձություններ

Իրավունք չունե՞մ կաթիլային ստանալ և բարձրացնել իմունիտետս․ Քադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը

27 Մայիս, 2020 22:38
Իրավունք չունե՞մ կաթիլային ստանալ և բարձրացնել իմունիտետս․ Քադիրովը հերքել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջին անգամ մեկնաբանել է իր կորոնավիրուսով վարակվածության մասին լուրերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Եթե նույնիսկ ես հիվանդացած լինեի, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, տասնյակ հազարները մահացել են, ես, ինչ է, մարդ չե՞մ: Իրավունք չունե՞մ հիվանդանալու: Իրավունք չունե՞մ կաթիլային ստանալ և բարձրացնել իմունիտետս, հեմոգլոբինը: Ես ամբողջավին առողջ մարդ եմ»,- հայտարարել է Քադիրովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Կադիրովը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: ԶԼՄ-ների տվյալներով՝ հանրապետության ղեկավարը բժիշկների հսկողության տակ էր գտնվում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նշվում էր, որ նրա թոքերի 70 տոկոսն ախտահարվել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին