Կարևոր իրադարձություններ

Երևանի 42-ամյա բնակչը թիվ 8 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

27 Մայիս, 2020 22:10
Երևանի 42-ամյա բնակչը թիվ 8 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

Երեկ՝ մայիսի 26-ին, մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20:30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության ծառայողների ձեռնակած համապատասխան միջոցառումնեի արդյունքում  նույն օրը գողությունը բացահայտվեց:

Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի: 

Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին