Կարևոր իրադարձություններ

Ես այս ամբիոնում և այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ և որևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը․ Նիկոլ Փաշինյան

27 Մայիս, 2020 20:58
Ես այս ամբիոնում և այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ և որևէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արձագանքեց վարչապետի այն խոսքին, թե իշխանությունը չպետք է  ատկատներ տա ընդդիմությանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ Դուք էլ երկար տարիներ եղել եք ընդդիմություն, և լսելով այդ խոսքերը՝ հիշեցի, որ այս ամբիոնից Դուք ասացիք, որ յուրաքանչյուր մարդ դիմացինի մասին մտածում է իր փչացածության աստիճանով»,- նշեց Եղիազարյանը։

Արձագանքելով վարչապետն ասաց, որ շատ դեպքեր կան, երբ ինքը մարդկանց մասին մտածում է իրենց փչացածության աստիճանին համապատասխան:

«Դուք իմ ասածը սխալ եք ընկալել, ես իրավիճակին այդպես եմ վերաբերվում այն ժամանակ, երբ որ որեւէ մեկը կարող է ակնարկ անել, որ ես կոռուպցիայի հետ որեւէ առնչություն կարող եմ ունենալ, ես, այո՛, ամենակոշտ ձեւով եմ հակազդում, ես այդպես մտածողների վերաբերյալ կարող եմ մտածել իրենց իսկ փչացածության աստիճանին համապատասխան: Ինչո՞ւ, ոչ թե նրա համար, որ ես հրեշտակ եմ, այլ որովհետեւ ես այս ամբիոնում եւ այս կարգավիճակում հայտնվելու պատմություն ունեմ եւ որեւէ մեկին թույլ չեմ տա կասկածի տակ դնել այդ պատմությունը՝ լինի դա ընդդիմություն, լինի իշխանություն՝ ներկա, թե նախկին»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին