Կարևոր իրադարձություններ

Գրիգորի Մարտիրոսյանի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արցախ Տեղեկատվական շտաբ

27 Մայիս, 2020 20:45
Գրիգորի Մարտիրոսյանի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Արցախ Տեղեկատվական շտաբ

Արցախի պետական նախարարի՝ Գրիգորի Մարտիրոսյանի, ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«ԱՀ պետական նախարարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պաշտոնապես հերքում են այն տեղեկությունը, թե, իբր, պետական նախարարի ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Պարզապես, ընտանիքի անդամը վերջին շրջանում թոքի վիրահատություն է տարել և առաջացել էր հետվիրահատական բարդություն:

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ անհիմն խոսակցություններ տարածելուց, գտնվել մասնագիտական ու բարոյական բարձրության վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին