Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում նշանված քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին․ մանրամասներ

27 Մայիս, 2020 20:11
Արարատի մարզում նշանված քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին․ մանրամասներ

Երեկ՝ մայիսի 26-ին, ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ ավտոմեքենայի առևանգումը կանխելու ժամանակ, երբ ինքը փորձել է կանխել առևանգումը, դանակի հարվածներ է ստացել:

Աղբյուրիի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մասիսի բաժին: Ժամերի ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավոր Իսրայել Ա.-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:Նա փորձել է իրավապահներին մոլորեցնել:

Մասիսի ոստիկանները Երևան քաղաքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին, ով Իսրայել Ա.-ին դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստերի ճնշման տակ պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում վիճաբանութուն է տեղի ունեցել Սարգիս Գ.-ի և Իսրայել Ա.-ի միջև, որի ժամանակ էլ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին և պատճառը եղել է այն, որ Իսրայել Ա.-ն նշանված է եղել Սարգիս Գ.-ի քրոջ հետ և նշանը հետ է տվել, ինչի համար էլ հանդիպել են միմյանց հետ, որն ավարտվել է դանակահարությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին