Կարևոր իրադարձություններ

Ո՞ր պարագայում Հայաստանը կարող է վերադառնալ խիստ կարանտինային պայմաններին․ Արսեն Թորոսյանի պատասխանը

27 Մայիս, 2020 19:49
Ո՞ր պարագայում Հայաստանը կարող է վերադառնալ խիստ կարանտինային պայմաններին․ Արսեն Թորոսյանի պատասխանը

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր  Արման Բաբաջանյանը, դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հետաքրքրվեց, թե ո՞ր պարագայում ՀՀ-ն կարող է վերադառնալ խիստ կարանտինային պայմաններին:

Ի պատասխան՝ Թորոսյանն ասաց.

«Այդտեղ կարելի է կիրառել թե՛ պարզ բանաձև, թե՛՝ մի քիչ ավելի բարդ հաշվարկներ: Դա կլինի այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության և խոսքը միայն հիվանդանոցային բուժման մասին չէ, որովհետև մենք բուժօգնություն տրամադրում ենք նաև տնային պայմաններում»:

Նախարարը ընդգծեց, որ բոլոր սեկտորներով պետք է մեր վարքագիծը այնպես դրսևորենք, որ նման սցենարի առաջ ստիպված չլինենք կանգնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին