Կարևոր իրադարձություններ

Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին մեղադրանք է առաջադրվել․ «Հայկական ժամանակ»

27 Մայիս, 2020 19:15
Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին մեղադրանք է առաջադրվել․ «Հայկական ժամանակ»

Օրեր առաջ Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին՝ Մարատ Ստեփանյանին եւ Խորեն Միրզոյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են նրանց պաշտպանները։

Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը աղբյուրի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պատասխաններին, որից հետո կորոշենք մեր հետագա գործողությունները»: 

Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը եւս մեղադրանքը չի ընդունել.

«Իմ պաշտպանյալն ասել է, որ որեւէ առնչություն չունի այն գործողությունների հետ, որ նկարագրվում են մեղադրանքի որոշման մեջ, միջնորդեցինք, որ այդ գործողությունները վկայակոչող անձին վարույթն իրականացնող մարմինը բերի եւ առերես հարցաքննի»: 

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին