Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 225 քաղաքացի․ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ-ի հյուպատոսարան

27 Մայիս, 2020 19:02
Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 225 քաղաքացի․ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ-ի հյուպատոսարան

Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածած հաղորդագրությունից։

«Հայտնում ենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ս.թ. մայիսի 27-ին ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- ասված է հյուպատոսարանի տարածած հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին