Կարևոր իրադարձություններ

Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցանց, թե՞ քննական սենյակներում. Արայիկ Հարությունյանի պատասխանը

27 Մայիս, 2020 18:17
Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցանց, թե՞ քննական սենյակներում. Արայիկ Հարությունյանի պատասխանը

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևերգյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց․   

«Համավարակի պայմաններում ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները՝ առցա՞նց, թե՞ քննական սենյակներում»

Ի պատասխան Հարութունյանը ասաց․

«Մրցույթը անցկացնելու ենք հուլիսի 1-8-ը, ուզում եմ հատուկ շեշտել՝ այս ժամկետները պայմանավորված են զորահավաքային տրամաբանությամբ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- հորդորեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հորդորեց ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին