Կարևոր իրադարձություններ

Նման դեպք մայրիկիս բնակարանի հետ կապված չի եղել․ «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ իր մայրիկի բնակարանի պատշգամբում կատարված ողբերգական դեպքի մասին

27 Մայիս, 2020 15:48
 Նման դեպք մայրիկիս բնակարանի  հետ կապված չի եղել․ «Իմ քայլ»-ի պատգամավորը՝  իր մայրիկի բնակարանի պատշգամբում կատարված ողբերգական դեպքի մասին

 Երեկ, մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Գյումրի քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Ղ․Գ-ն, Բագրատունյաց փողոցի 1-ին շենքի 8-րդ բնակարանի պատշգամբում (երկրորդ հարկ) աշխատանքներ կատարելիս պատահաբար հավասարակշռությունը կորցրել է և պատշգամբից վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս մասին գրել էր Shamshyan.com կայքը, հավելելով, որ մահացածը շինարարական աշխատանքներ էր կատարում Գյումրիում հայտնի «Ցայգ» հեռուստաընկերությա տնօրեն Մարգարիտա Մինասյանին պատկանող բնակարանում։ Վերջինիս աղջիկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է։

«Չեմ մեկնաբանում, որովհետև նման դեպք մայրիկիս բնակարանի շենքի երկրորդ հարկի հետ կապված չի եղել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Նազելի Բաղդասարյանը։

Ճշտող հարցին, թե իր մայրիկն ունի պատշգամբ, որտեղ շինարարական  աշխատանքներ են կատարվել, որը երկրորդ հարկում է, պատգամավորը պատասխանեց՝ «Ոչ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին