Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից. Գրիգոր Մկրտիչյան

27 Մայիս, 2020 12:40
Հեղինակ՝ Գրիգոր Մկրտիչյան
Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից. Գրիգոր  Մկրտիչյան

 Գրիգոր  Մկրտիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն 2007-ից իր կայուն տեղն ունի Հայաստանի քաղաքական դաշտում՝ մշտապես լինելով խորհրդարանում երկրորդ խմբակցությունը։ ԲՀԿ-ն միշտ եղել է Հայաստանի ներքաղաքական կյանքի կայունության և անվտանգության երաշխավորը, հեղափոխությունից առաջ և հետո եղել է յուրատեսակ անվտանգության բարձիկ, բուֆեր իշխանության և հասարկության միջև՝ երկիրը հեռու պահելով ցնցումներից։
Եթե չլինեին Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, միանգամայն անկանխատեսելի ընթացք կարող էին ունենալ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների գործընթացները․ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի միջոցով չէր կարող ընտրվել վարչապետ, ինչը կարող էր ցնցումներ առաջացնել երկրում։
Ասեմ ավելին՝ 2018-ի դեմկտեմբերի 9-ի ընտրությունների օրինական ընթացքը երաշխավորող հիմնական գործոններից մեկը դարձավ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյան միջև ստորագրված հուշագիրը։
Այսքանից հետո ծիծաղել ու անհեթեթ է, որ խորհրդարանական ընտրություններում զրոյից մի քանի ձայն ավելի ստացած ՔՈ կոչվող խմբակի անդամը գրում է․ «Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին Ազգային ժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է»։
Եթե տնաբույծ այս կուսակցությունը խնդիրներ ունի Փաշինյանի հետ, թող ինքնուրույն լուծի իր հարցերը, հեղինակավոր մարդու անունը չշահարկելով։ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից և որևէ այլ աջակցության կարիք չունեն» ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին