Կարևոր իրադարձություններ

«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

27 Մայիս, 2020 11:40
«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին  հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

«Կորոնավիրուսային վարակի պատճառով Նորքի տուն- ինտերնատի 15 տարեց քաղաքացի այս պահին  հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսներն իրենց լավ են զգում»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Մայսիսի 15-ին Նորքի տուն - ինտերնատում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման դեպք՝  28 աշխատակիցների և 17 տարեցների մոտ։ Աշխատակիցները չեն ունեցել ախտանշաններ և չեն հոսպիտալացվել, նրանք  մեկուսացվել են հյուրանոցներում, իսկ տարեցներին՝  անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացրել էին։

Սոնա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով վարակված երեք տարեցներն ի սկզբանե գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում՝ մյուսների վիճակը գնահատվել է  կայուն։

Վարակվելուց օրեր անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը մահացել էին, նրանցից մեկի մահվան պատճառը եղել է կորոնովիրուսը, մյուսինը՝ ոչ։

Նշենք, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց քաղաքացի։

  
Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին