Կարևոր իրադարձություններ

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երեք ֆրակցիաների պատգամավորների կողմից ներկայացված՝ Ընտրական օրենսգրքում փոփոխութուններ ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը

27 Մայիս, 2020 10:46
Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց երեք ֆրակցիաների պատգամավորների կողմից ներկայացված՝ Ընտրական օրենսգրքում փոփոխութուններ ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց երեք ֆրակցիաների պատգամավորների կողմից ներկայացված՝ Ընտրական օրենսգրքում փոփոխութուններ ու լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 116 պատգամավոր:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում անցկացվեն համամասնական կարգով ընտրություններ, սրանով խորհրդարանում առկա մոդելը կգործի նաև ՏԻՄ-երում: Նախագծով փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցութունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին