Կարևոր իրադարձություններ

Իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության կազմում փոփոխությունները. «Իրավունք»

27 Մայիս, 2020 09:35
Իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության  կազմում փոփոխությունները. «Իրավունք»

 «Իրավունք» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության  կազմում փոփոխությունները:

Եվ մինչ անգամ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյաննից, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի և քայլական պատգամավորները գոհ լինեն, և քայլած Արայիկը չմնա ձեռնունայն:

Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն:

Սակայն, Ա. Հարությունյանը հնարավոր է, որ լինի 4 ոլորտ միանգամից համակարգած, ավելի ճիշտ` այդպես էլ չհամակարգած, վերջին սուպերնախարարը, որովհետև չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարան բերվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոփոխության և նրանից որոշ ոլորտներ տարանջատելու մասին օրենքի նախագիծ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին