Կարևոր իրադարձություններ

Ինչու է ՊԵԿ տեսուչը նկատողություն ստացել. 80 մլն դրամի չարաշահման հետքերով. «Ժամանակ»

27 Մայիս, 2020 08:52
Ինչու է ՊԵԿ տեսուչը նկատողություն ստացել. 80 մլն դրամի չարաշահման հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ը գրել էր, որ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ է դարձել։ Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել էր չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը և վաղեմության ժամկետը՝ նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություններ էր ներկայացրել և բողոքարկել ստուգման ակտը։ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, սակայն, 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել էր պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։

Եվ թեև ՊԵԿ-ն անդրդվելի էր մնացել և մերժել էր նախարարության գանգատը, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով, Ցոլակյանի եղբոր նախկին աշխատատեղում ստուգում իրականացրած տեսուչը օրերս գրավոր նկատողություն է ստացել։

Պատճառը թերևս այն է, որ կա՛մ ՊԵԿ-ում վստահ են, որ կպարտվեն, եթե երբևէ բողոքը հասնի դատարան, կա՛մ իրենց ապահովագրում են հնարավոր փոփոխություններից՝ երբ կարող է վերստուգվել ամբողջ «հեղափոխական» փաստաթղթակազմությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին