Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ասել են՝ «հոպար» չասես. Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. «Հրապարակ»

27 Մայիս, 2020 08:03
Ասել են՝ «հոպար» չասես. Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ  պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։

Ալեքսանյանին, ով սովորություն ունի զրուցակիցներին «հոպար» ասելու, ինչ-որ պահից հայաստանյան իշխանականները զգուշացրել են, որ էդ բառը ցածրաձայն արտասանի, որովհետեւ տարածքում է նաեւ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Ազգային ժողովում հայտնի ծեծկռտուքից առաջ Սասուն Միքայելյանին հորդորում էր իրեն «հոպարով» չդիմել, ինչն էլ ավելի էր շիկացրել լեզվակռիվը՝ վերածվելով ձեռնամարտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին