Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

26 Մայիս, 2020 23:03
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Հետախուզվում են հետախուզման հիմքերը…

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ

1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,

2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին