Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

26 Մայիս, 2020 22:33
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

Համապատասխան որոշման մեջ, ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների և դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանց պիտանելիության և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն»: 

 

Լրահոս

Դիտել ավելին