Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը

26 Մայիս, 2020 21:33
Երևանում թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը

Երեկ՝ մայիսի 25-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Դ.-ն և հայտնել, որ մայիսի 24-ի ժամը 14:00-ից մինչև մայիսի 25-ի ժամը 09:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կողբացու փողոցի թիվ 53 հասցեում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 40 T 025 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին