Կարևոր իրադարձություններ

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է 15 տոկոսով նվազեցնել գազի գինը

26 Մայիս, 2020 20:32
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է 15 տոկոսով նվազեցնել գազի գինը

Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել շուրջ 15%-ով նվազեցնել ներկրվող գազի գինը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանի իշխանությունը բնական գազի շուկայում 2018 թվականից հետո ապահովել է ավելի շատ մրցունակություն:

 «2018 թվականից հետո, մենք ավելի շատ մրցունակություն ենք բերել բնական գազի շուկա: Բացել ենք գազի կոմներցիոն շուկա և կոմերցիոն գազը շուկա է մտնում մի քանի այլընտրանքային աղբյուրներից: Կոմերցիոն գաղտնիքի պատճառով, թվանշանները չեմ անվանի, սակայն կասեմ, որ մոտավորապես 15 տոկսով կնվազի բնական գազի գինը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նշվում է, որ 2019 թվականի ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան հաղորդել էր «Գազպրոմ»-ի հետ փոքր քանակությամբ գազ գնելու վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին։ 2019թ․ Վրատանը ՌԴ-ից 160 մլն խորանարդ մետր գազ է գնել, ինչը կազմում է ներկրման ընդհանուր ծավալի շուրջ 5%-ը։



 

 

Լրահոս

Դիտել ավելին