Կարևոր իրադարձություններ

Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը․ Արսեն Թորոսյան

26 Մայիս, 2020 19:57
Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը․ Արսեն Թորոսյան

 

Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դեպքերից ունենք 269 ծանր դեպք, 51՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը: Կարգապահ դիմակներ կրելու դեպքում այդ թիվը կիջնի 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք կանոնները պահպանելով առաջ գնանք, մենք ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի եւ մարման վիճակում: Կոչ ենք անում չտրվել տարբեր կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, կամ ձեռքերը հաճախ լվանալը կամ այլ միջոցառումներ, որոնք մեր կողմից խորհուրդ են տրվում»,- ընդգծեց Թորոսյանը, հավելելով, որ այդ միջոցառումները դառնալու են մեզ համար սովորական մի միջավայր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին