Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel Corsa-ն դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

26 Մայիս, 2020 19:12
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel Corsa-ն դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 14:30-ի սահմաններում, 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «շոֆեռների աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Այս մաիսն հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարութան փարկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև հոսանքազրկել և սահմանազատել տարածքը, ինչից հետո դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին