Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Հանրային տրանսպորտի նկատմամբ խիստ վերահսկողություն Դավթաշենում․ հայտնաբերվել է իրավախախտման 20-ից ավելի դեպք

26 Մայիս, 2020 18:35
Հանրային տրանսպորտի նկատմամբ խիստ վերահսկողություն Դավթաշենում․ հայտնաբերվել է իրավախախտման 20-ից ավելի դեպք

ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Վարչական շրջանում վաղ առավոտից մեկնարկած շրջայցի և մշտադիտարկման ընթացքում վերահսկողական գործառույթներ է իրականացվել թվով 65 մարդատար տաքսի ավտոմոբիլներում և հայտնաբերվել է իրավախախտման 20 դեպք (առջևի նստատեղերում՝ վարորդի կողքին ուղևորի առկայություն)։

Գործառույթներ են իրականացվել թվով 55 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հայտնաբերված իրավախախտումների թիվը կազմել է 4-ը, որից 3-ի դեպքում արձանագրվել է, որ միկրոավտոբուսի առջևի նստատեղերում փոխադրվում է միաժամանակ 2 ուղևոր, որոնք այդ պահին իջեցվել են տրանսպորտային միջոցից կամ նրանց առաջարկվել է տեղափոխվել միկրոավտոբուսի հետնամաս, իսկ 1 ավտոբուսի դեպքում վարորդը երթևեկել է առանց պաշտպանիչ դիմակի։

Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված իրավախատումների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություններ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին