Կարևոր իրադարձություններ

Պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ

26 Մայիս, 2020 18:03
Պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  (առանձնապես խոշոր չափերով յուրացում կան վատնում կատարելու)  և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի  (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով: Ասյ մասին հանտնում են ՀՀ ՊՎԾ-ի լրատվական ծառայությունից։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին