Կարևոր իրադարձություններ

Սոցապի երրորդ հաստատությունն է վարակվել. Ձորակում այսօր կթեստավորվեն

26 Մայիս, 2020 16:35
Սոցապի երրորդ հաստատությունն է վարակվել. Ձորակում այսօր կթեստավորվեն

Մեկուսացվել են «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի խնամյալները, այսօր 20 հոգի նոր կորոնավիուսի թեստ կհանձնեն, և X բուժկենտրոնի ևս 10  անիտարներ, որոնք շփման մեջ են եղել Ձորակի վարակված շահառուի հետ: Առայժմ հայտնի չէ շահառուի վարակման հանգամանքները, քանի որ մինչ հաստատումը՝ նա մեկ օրով տեղափոխված է եղել  հիվանդանոց: Պարզված չէ  նաև՝ նոր օջախը ձևավորված է հենց հաստատության ներսո՞ւմ, թե՞ «Ձորակում» վարակ բերած տվյալ  շահառուի դեպքով  վտանգը կչեզոքացվի: Այս մասին  հայտնում է Yerevan․Today-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակի պարզաբանմամբ՝  «Մայիսի 23-ին խնամյալներից մեկի՝ 23 ամյա աղջկա  ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իր հիմնական հիվանդության վատթարացում է նկատվել, նրան տեղափոխել են երևանյան բուժկենտրոններց մեկը, որտեղ մեկ օր մնալուց հետո թեստավորվել է, պատասխանը դրական է եղել: Շահառուի մոտ վարակի հաստատման դեպքից հետո անմիջապես մեկուսացվել են վարակակիր շահառուի հետ կոնտակտավոր մյուս բոլոր շահառուները և 10 սանիտարներ: Մյուս բոլոր խնամյալները մեկուսացված են»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին