Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն այսուհետ պարետատան նիստերից հետո առցանց բրիֆինգ կանի

26 Մայիս, 2020 15:55
Նիկոլ Փաշինյանն այսուհետ պարետատան նիստերից հետո առցանց բրիֆինգ կանի

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու առցանց բրիֆինգով, որի ժամանակ վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Հայտարարությունը՝ ստորև.

 

«Ի գիտություն լրատվամիջոցների՝ մայիսի 26-ից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի:

Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:

 

Բրիֆինգներն ուղիղ եթերում հեռարձակվելու են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ՝ բաց կապուղիով, ՀՀ կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով, վարչապետի և կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով:

Այն այսօր կմեկնարկի ժամը 19:00-ին»:

 

Լրահոս

Դիտել ավելին