Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ ԲԴԽ անդամների հետ հանդիպման և քննարկման․ Արման Բաբաջանյան

26 Մայիս, 2020 15:50
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Պատրաստ եմ ԲԴԽ անդամների հետ հանդիպման և քննարկման․ Արման Բաբաջանյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Օրերս Բարձրագույն դատական խորհուրդը տարածել էր հայտարարություն, որում անդրադառնալով դատական համակարգում բարեփոխումների վերաբերյալ վերջին շրջանի հանրային-քաղաքական քննարկումներում հնչող բարձրաձայնումներին՝ վկայաբերել էր նաև ինձ՝ նշելով, որ դատական համակարգում առկա իրավիճակի ու բարեփոխումների վերաբերյալ քննարկման է հրավիրել նաև ինձ, սակայն պատասխան չի ստացել։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես՝ անձամբ, կամ իմ համախոհների հետ միասին պատրաստ եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ քննարկման և առաջիկայում կներկայացնեմ այդ հանդիպման հնարավոր ձևաչափը։ 

Այս պահին նշեմ միայն, որ ԲԴԽ անդամների հետ հանդիպումը անպայմանորեն պետք է տեղի ունենա զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, այն պետք է լինի առավելագույն չափով թափանցիկ և հրապարակային, և դրա ընթացքում քննարկման որևէ տաբու չպետք է լինի, ինչը նշանակում է, որ մենք պետք է անդրադառնանք նաև ԲԴԽ-ի՝ որպես կառույցի, ու դրա առանձին անդամների՝ դատական համակարգում նախկինում ունեցած բացասական ազդեցությանը, որը շարունակվում է նաև այսօր։

Ինչպես հայտնի է, մենք մեր համախոհներով արդեն իսկ ձևավորել ենք դատավորների շրջանում համատարած վեթինգի իրականացման նպատակով Վեթինգի դիմադրական շարժում, և ակնկալում եմ, որ ԲԴԽ անդամների հետ քննարկման առարկա պետք է դառնա նաև վեթինգի իրականացման հարցը։ Հանդիպման՝ իմ կողմից ընդունելի ձևաչափի վերաբերյալ կտեղեկացնեմ հաջորդիվ»։

 

Լրահոս

Դիտել ավելին