Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել. հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

26 Մայիս, 2020 15:17
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել. հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է թվով 6 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Գնթունիք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 383.366 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Գաջեգործ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Արզնի մսամթերք» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Երևան Ջրօգտագործողների ընկերություն»-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Ալեզի» ՍՊԸ-ի «Տաշիր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ «Հ․Է․Կ․Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգուման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Լրահոս

Դիտել ավելին