Կարևոր իրադարձություններ

Երևանի փողոցներում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին նախարարությունը որևէ տեղեկություն չունի. ԿԳՄՍ

26 Մայիս, 2020 13:29
Երևանի փողոցներում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին նախարարությունը որևէ տեղեկություն չունի. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է. 

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

 

Լրահոս

Դիտել ավելին