Կարևոր իրադարձություններ

Սպանություն Կոտայքի մարզում

26 Մայիս, 2020 11:55
Սպանություն Կոտայքի մարզում

Երեկ՝ մայիսի 25-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։ Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

 

Լրահոս

Դիտել ավելին