Կարևոր իրադարձություններ

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

26 Մայիս, 2020 10:33
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ , որում փաստվում է , թե ինչ -որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են « սեռական դաստիարակության» համարվող « оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Խնդրում եմ , եթե գիտեք ծնողներ ,եթե տեղյակ եք նմանատիպ երևույթի և որ Դա իրապես տեղի է ունեցել , ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ , թե ովքեր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության ՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն :

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել » , բայց անծանոթ տոտայից «գիրք » վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է :

Առաջարկում եմ առանց էմոցիաների , առանց ավելորդ քննադատությունների և պորտկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը : Յուրաքանչյուր պորտկումնալից գրառում կհեռացվի : Նպատակը կանխարգելելն է , ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:
Կանխավ շնորհակալ եմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին