Կարևոր իրադարձություններ

Ուշագրավ հրաժարական. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարարի հորդորին. «Ժամանակ»

26 Մայիս, 2020 08:41
Ուշագրավ հրաժարական. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարարի հորդորին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ: Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից՝ հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար նա հորդորել էր Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին