Կարևոր իրադարձություններ

Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար. «Ժամանակ»

26 Մայիս, 2020 08:30
Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հրազդանի քաղաքային հիվանդանոցում այնպիսի հերթեր են, որ մարդիկ առավոտյան հերթ կանգնելով՝ չեն հասցնում մինչև երեկո անալիզներ հանձնել:

 Հիվանդանոց դիմածների մեծ մասը կասկածում է, որ վարակված է կորոնավիրուսով, քանի որ ունի համապատասխան սիմպտոմներ՝ ջերմություն, հազ և շնչառության խանգարումներ: Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին