Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի․ «Ժողովուրդ»

26 Մայիս, 2020 08:01
Քննչական կոմիտեն նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քնչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռեւս չի հարցաքննվել»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ: Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործով էլ Տիգրան Արզաքանցյանին կանչելու են հարցաքննության: Փորձեցինք խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին