Կարևոր իրադարձություններ

2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի ԲՈԿ նախագահի պաշտոնը․ Սմբատ Գոգյան

25 Մայիս, 2020 23:50
2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի ԲՈԿ նախագահի պաշտոնը․ Սմբատ Գոգյան

Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին։ Այս մասին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողով՝ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։

«Հանդիպումը բավական երկար տևեց, չէի կարծում, որ այսքան երկար կտևի, զրույցը բավականաչափ բովանդակային էր, շատ հարցեր քննարկեցինք, և համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծվեն»,- ասաց ԲՈԿ նախագահը։


Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հետ վերցնի ազատման դիմումը, Գոգյանը պատասխանեց․ «Հետ վերցնելու համար, որքան գիտեմ, երեք օրվա ժամկետ կա, պետք է Աշխատանքային օրենսգիրքը նայել, էդ երեք օրը վաղուց անցել է»։

«Այսպիսի մի խոսք կա՝ ում էլ ձերբակալեն ու բանտ նստեցնեն, նա ի վերջո կհասկանա, թե ինչի համար է պատժվել։ Ոչ ոք  իրականում սուրբ չէ։ Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ, և ակնկալում եմ, որ համակարգի բոլոր մարդիկ պետք է հետևեն այդ չափանիշին, հատկապես, որ 2018-ի մեր հեղափոխությունը հենց արժեքային հեղափոխություն էր, և միայն այդ մոտիվացիայով ու լոզունգով ստանձնեցի պաշտոնը։ Այդ արժեքը պետք է կրենք բոլորս, որովհետև եթե դու չես կրում, չես էլ կարող տարածել»,- ասաց Գոգյանը՝ մեկնաբանելով Գրիշա Թամրազյանի հետ արժեհամակարգային տարբերության մասին իր արտահայտությունը, պարզաբանելով, որ  հրաժարական տալով ընտրել է պայքարի այդ եղանակը։

 

Լրահոս

Դիտել ավելին