Կարևոր իրադարձություններ

Ստուգումներ Երևան երկաթուղային կայարանում․ հայտնաբերվել են խախտումներ

25 Մայիս, 2020 22:24
Ստուգումներ Երևան երկաթուղային կայարանում․ հայտնաբերվել են խախտումներ

Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով  ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտի գործունեության  նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես ՝  

1) վագոններում հայտնաբերվել  են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, 

2) մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, 

3) որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։ 

Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։

2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են,  բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։ Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։ 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին