Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Mercedes և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր

25 Մայիս, 2020 22:10
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Mercedes և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Տիգրան Պողոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ, 35-ամյա Անատոլի Դյակոմովի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes–ի վարորդ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին