Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Հրազդանում․ 36-ամյա քաղաքացին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 27-ամյա համաքաղաքացուն

25 Մայիս, 2020 21:56
Դանակահարություն Հրազդանում․ 36-ամյա քաղաքացին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 27-ամյա համաքաղաքացուն

Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:

Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ:

Ժամը 23։40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Դանակը հայտնաբերվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին