Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու` Ռաֆիկ Հայրապետյանի, կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

25 Մայիս, 2020 20:40
Հեղինակ՝ Ամրամ Մակինյան
Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու` Ռաֆիկ Հայրապետյանի, կալանավորելու միջնորդությունը․ փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»:

 

Լրահոս

Դիտել ավելին