Կարևոր իրադարձություններ

Քաջարանի միջադեպի գործով ձերբակալված բոլոր երեք քաղաքացիներն ազատ են արձակվել․ «Հայկական ժամանակ»

25 Մայիս, 2020 20:04
Քաջարանի միջադեպի գործով ձերբակալված բոլոր երեք քաղաքացիներն ազատ են արձակվել․ «Հայկական ժամանակ»

Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին՝ Խորեն Միրզոյանը, քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ, բավարարեց իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Միրզոյանը ձերբակալման որոշումը:

Նշենք, որ մինչ այդ ազատ էին արձակվել նաև Կապանում ձերբակալված երեք քաղաքացիներից մյուս երկուսը։ Նրանց ձերբակալման որոշումները ևս ոչ իրավաչափ էին ճանաչվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին