Կարևոր իրադարձություններ

Կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց․ Նիկոլ Փաշինյան

25 Մայիս, 2020 19:55
Կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 25, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ այն հարցին, թե ո՞րն է կառավարության «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։

Վարչապետը մասնավորապես ասաց․

«Իմ եզրակացությամբ սխալը այն է, որ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրանեկիցների անհատական պատասխանատվության գործոնին: Եթե որեւէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո, այդ գործողությունները ձեռնարկում է ոչ կառավարության համար, ոչ վարչապետի համար, այլ առաջին հերթին ինքն իր համար: Հետեւաբար, մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ շրջանում ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման եւ մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»:

«Մենք քննարկումների արդյունքում եկել ենք այդ եզրակացության, որ կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց.

1. Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել,

2. Կրել դիմակ բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է և առանց դիմակի որևէ հաղորդակցության մեջ չմտնել մարդկանց հետ:

3. Առանց դիմակի զրուցել միայն այն պարագայում, եթե կա 1,5 մ հեռավորություն»,- հավելեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին