Կարևոր իրադարձություններ

«Առաջին ալիք»-ում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել․ «Լուրեր»-ի մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

25 Մայիս, 2020 19:44
«Առաջին ալիք»-ում կորոնավիրուսի վարակման դեպք է գրանցվել․ «Լուրեր»-ի մեկնաբանները եթեր կմտնեն դիմակով

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հերթական թողարկումն այսօր անսովոր է սկսվել։ «Լուրեր»-ի մեկնաբան Հայկ Նավասարդյանը բժշկական պաշտպանիչ դիմակով է եթեր մտել և հայտնել, որ «Առաջին ալիք»-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք։

«Չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին, ցավոք, «Առաջին ալիք»-ում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք։ Ուստի, մեր և մեր գործընկերների առողջությանը հետևելով այսօրվանից եթերում կլինենք պաշտպանիչ դիմակով»,- ասել է Նավասարդյանը։

Հիշեցենք, որ Հայաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ը՝ առողջացած, 87-ը՝ մահվան ելքով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին