Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    541,5
    553,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է սահամանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը․ Առողջապահության նախարարության հորդորը

25 Մայիս, 2020 19:35
Անհրաժեշտ է սահամանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը․ Առողջապահության նախարարության հորդորը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին սահամանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը։

Հայտարարությունում, մասնավորապես ասված է.

«Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։ 

Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։ 

Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։ Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր: 

Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին