Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

25 Մայիս, 2020 18:02
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հետ զրույցում հայտնել է փաստաբան Խաչատրյանի Երեմ Սարգսյանը։

Սարգսյանի փոխանցմաբ՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ։ 

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։ Ըստ իրավապահների` նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի օրոք իր ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Մեկ այլ դրվագով էլ խախտումներ են հայտնաբերվել պետական գերատեսչության գույքի իրացման գործընթացում: Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին