Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանը հուշագիր են ստորագրել

25 Մայիս, 2020 17:09
Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանը հուշագիր են ստորագրել

Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը եւ ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:

 

Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ ձեւավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական այլ ուժերի հետ:

 

Սամվել Բաբայանը եւս կարեւորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին